ԱՄՆ-ի չափազանցված պահանջները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մղում են ազատ անկման․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը երրորդ անգամ անընդմեջ ավարտվել է առանց ամփոփիչ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների պատճառով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

«ԱՄՆ-ի չափազանցված պահանջները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մղում են ազատ անկման»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանի մշտական ներկայացուցչությունից հայտնել են, որ վերանայման համաժողովը երրորդ անգամ անընդմեջ ձախողվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից իրականացված խոչընդոտման պատճառով։ Իրանական կողմը նաև նախազգուշացրել է, որ առանց միջուկային զինաթափման հնարավոր չէ պատկերացնել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ապագան։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Վիետնամի մշտական ներկայացուցիչ Դո Հունգ Վիետը, ով իրականացնում է համաժողովի նախագահի գործառույթները, հայտարարել էր, որ համաժողովի արդյունքներով չի հաջողվել կոնսենսուսի հասնել ամփոփիչ փաստաթղթի շուրջ։

Ապրիլի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, իր աշխատանքներն էր սկսել ՄՀՏ գործողության դիտարկման 11-րդ վերանայման համաժողովը։ Այս համաժողովն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ և հավաքում է պայմանագրի գրեթե բոլոր մասնակից երկրներին (191 պետություն)՝ գնահատելու, թե ինչպես է կատարվում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը երեք հիմնական ուղղություններով՝ չտարածում, միջուկային զինաթափում և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործում։ Համաժողովի աշխատանքներն ավարտվել են ուրբաթ օրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031