Բրյուսելից հնչած այս հայտարարության տեքստում բանալի է համարվում «գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ» ձևակերպումը:
Արևմտյան ընկերությունները, որոնք նախկինում լքել էին ռուսական շուկան, առայժմ սահմանափակ հետաքրքրություն են ցուցաբերում ՌԴ վերադառնալու հարցում։ Ոմանք, ովքեր նախկինում ծրագրում էին ամբողջությամբ փակել իրենց բիզնեսը, կասեցրել են այդ գործընթացները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Սիլվանի թունելում պեղումների մեկնարկին» նվիրված միջոցառմանը խոսել է երկրի ջրային ռեսուրսների մասին։
«Այդ Խաղաղության պայմանագիրը մեռելածին է, քանի որ դա հակամարտության պատճառ դարձած խնդիրներին լուծում չի տալիս, դրանով չի լուծվում արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը։ Առանց Արցախի հարցը բանակցային սեղանին վերադարձնելու՝ չի կարող լինել Խաղաղության պայմանագիր»,- ընդգծեց «Հայաքվե» միավորման համակարգողը։
Ապրիլի 9-ից 15-ը թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Նշվում է, որ բանակցությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն հնարավոր հակամարտությունը կանխելու և տարածաշրջանում ռազմական գործողությունները համակարգելու տեսանկյունից։ Բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Գրիգոր Առաքելյանը, ի պատասխան Արմեն Սարգսյանի գրասենյակի հայտարարության, հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոնշյալ հարցազրույցի տեսանյութը, ինչպես նաև հետևյալ հաղորդագրությունը. «Հրապարակելով Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խնդրո թեմայի մասին տեսագրված պարսկերեն հարցազրույցը, հայտնում ենք, որ «Ազգ»-ը տվյալ նյութի թարգմանության հարցում եղել է ծայրաստիճան ուշադիր և չի խեղաթյուրել խոսակցության իրական էությունը, այնպես ինչպես ներկայացված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի կողմից»։
«Այդ անտրուսիկ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը, չնայած՝ ԱԺ բարձրագույն ամբիոնից, երբ քննարկվում էր երկրի համար շատ կարևոր բյուջեի կատարողական ռազմավարական փաստաթուղթ, նա կարևոր համարեց խոսել իր տրուսիկի մասին, ավետելով, որ այդուհանդերձ բանակում ինքը մայկա-տրուսիկ ունեցել է: Շնորհավորում եմ, որովհետև մեզ մոտ տպավորություն էր, որ դու մայկա-տրուսիկ չես ունեցել»:
Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի հայտնի փաստաբանների, փաստաբանական պալատների նախագահների, իրավապաշտպանների բավականին կոշտ հայտարարությունը, որում կոչ է արվում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների համար: Այն նախաձեռնել է Մոնպելիեի փաստաբանների պալատը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների մորատորիումի վերաբերյալ նոր ցուցումներ չի տվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սոթքում կրակոցներ լսվել են, բայց պարզ չէ, թե դրանք որ կողմից են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ադրբեջանում ավելի շատ մարդիկ են պահվում անազատության մեջ, և այս ժամանակներում, իհարկե, ինձ անհանգստացնում է, թե այդ ի՞նչ նպատակով են թաքցնում այդ մարդկանց։ Մենք ունեցել ենք փորձ, երբ հինգ տարուց հետո Ադրբեջանում մասնավորի մոտ պահվող անձը հրաշքով վերադարձվել է՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը միշտ հերքել է այդ անձի պահման մասին հարցումները։
Քանի որ հանդիպումն անցել է փակ դռների հետևում, և լրագրողներին թույլատրվել է ներկա գտնվել միայն որոշման հրապարակմանը, հայցի մանրամասները հայտնի չեն։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Ֆրանսիան փետրվարին առաջ է անցել Գերմանիայից ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակով՝ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։ Այս մասին գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատ»-ի տվյալները։
Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի բանակցությունները:
Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ առաքելության նպատակներին, ապա դրանք, Զախարովայի կարծիքով, բացարձակապես չեն առնչվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու խնդիրներին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարների հանդիպմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը
Զախարովան պնդում է՝ Արևմուտքի ու ՀՀ-ի գործողությունները հանգեցրին ԵԱՀԿ ՄԽ լուծարման անհրաժեշտության
Մոսկվան պատրաստ է աջակցել հայ և ադրբեջանցի գործընկերներին երկու երկրների համար առանցքային բոլոր ուղղություններով: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սերբիայի խորհրդարանն ապրիլի 16-ին հերթական նիստի շրջանակներում հաստատել է նոր կառավարության կազմը՝ նախկին բժիշկ էնդոկրինոլոգ և համալսարանի դասախոս Ջուրո Մացուտի ղեկավարությամբ։
Երկու կողմերն էլ բանակցությունները որակել են որպես դրական և կառուցողական։ Բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 19-ին Օմանում
Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Մասկատի միջնորդությամբ տեղի են ունեցած բանակցություններ, և ինչպես հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունը, բանակցություններն անցել են կառուցողական և հանգիստ մթնոլորտում։
Կոալիցիայի վեց անդամներ պատրաստակամություն են հայտնել իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում՝ հրադադարը վերահսկելու համար:
Հանդիպմանը վրացական կողմը ներկայացնում է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։
Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն ավարտվել են մարտին, սակայն գործընթացի վերջնական ավարտի հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Մինչ ռուսաստանցի պաշտոնյաները ՀՀ իշխանություններին զգուշացնում են ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունը ԵՄ-ի հետ համատեղելու անհնարինության և ԵԱՏՄ-ն լքելու հետևանքների մասին, եվրոպացի պաշտոնյաներն էլ իրենց հերթին ՀՀ-ին չեն խոստանում ԵՄ անդամակցության հեռանկար ու ՀՀ-ի եվրոպական հեռանկարներին անդրադառնում են բավականին զուսպ բառապաշարով՝ առանց ոգևորության։
Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: