Բաժիններ՝

Ռուսաստանը չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ Այս մասին նա ասել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ միասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բայց նա պարզապես չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը», – լրագրողների հետ զրույցի տեսանյութն է տարածել Forbes Breaking News-ը։

Թրամփն այն կարծիքին է, որ ՌԴ-ն ցանկության դեպքում կարող է արագորեն վերջ դնել ճգնաժամին։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ոչ ոք չէր կարծում, թե Ուկրաինան կարող է Ռուսաստանի դեմ կռվել 4 տարի։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը շատ մեծ կորուստներ է կրում։Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոն է ժամանելու հոկտեմբերի 17-ին։

Թրամփն ասել է, որ Զելենսկին կխնդրի սպառազինության մատակարարումներ, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռներ։ Նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն այդ հրթիռների խոշոր զինանոց ունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս