Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը սխալ մարմին է վերադարձրել պատանդի աճյունի փոխարեն

Իսրայելը հայտարարել է, որ գիշերը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից վերադարձված 4 մարմիններից մեկը պատանդներից որևէ մեկինը չէ։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 պատանդներին, որից հետո պետք է վերադարձներ ևս 28 պատանդի մարմին։ Սակայն մինչ այժմ վերադարձվել է 7 պատանդի մարմին։

Աճյունները վերադարձնելու գործընթացում ձգձգումների պատճառով Իսրայելը սպառնացել է սահմանափակել Գազայի հատված մտնող օգնությունը և հետաձգել Ռաֆահի անցակետի վերաբացումը։ BBC-ն նաև նշում է, որ պաղեստինյան անկլավի հիվանդանոցների գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իսրայելցի պատանդների մարմինները նույնականացնելու համար ստեղծվել է մասնագետների խումբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031