ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի և Բայրամովի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը: 

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները, Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության առաջնահերթ ոլորտները, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Կողմերը գոհունակությամբ նշել են անցյալում երկու երկրների ղեկավարների հանդիպումների ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում թե՛ անցյալ տարի Բաքվում կայացած COP-29-ի ժամանակ, թե՛ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։  

Ալիևի հետ հանդիպումից հետո Վալտոնենը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարներն ընդգծել են փոխադարձ այցելությունների և համագործակցության ընդլայնման համար երկխոսության ակտիվացման կարևորությունը։ 

Քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը և համատեղ հռչակագրի ստորագրումը։

Նշվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար։

ԵԱՀԿ գործող նախագահը հոկտեմբերի 14-ին Հայաստանում էր։ Երևան այցի շրջանակներում նա հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031