Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համագործակցում են «անօդաչուների պատի» ստեղծման հարցում. Ռյուտե

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը համագործակցում են «անօդաչուների պատի» ստեղծման հարցում՝ օդային գրոհներից անդամ երկրներին պաշտպանելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«ՆԱՏՕ-ն պատասխանատու է նախագծի ռազմական ասպեկտների համար այն դեպքում, երբ ԵՄ-ն պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի և օգտագործի ներքին շուկայի հնարավորությունները», – հավելել է նա։

Բրյուսելում հոկտեմբերի 15-ին անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որը նախագահում է գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031