Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ BRICS-ի երկրներին ուղղված իր սպառնալիքներն ազդեցություն են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ի երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու՝ իր սպառնալիքներն ազդեցություն են ունեցել։ Թեմային նա անդրադարձել է Սպիտակ տանը՝ իր արգենտինացի պաշտոնակից Խավիեր Միլեյի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես շատ խիստ դիրքորոշում ունեմ դոլարի հարցում, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գործարքներ կատարել դոլարով, առավելություն ունի նրանց նկատմամբ, ովքեր դա չեն ցանկանում», – զրույցի տեսանյութն է տարածել Forbes Breaking News-ը։

Ըստ Թրամփի՝ BRICS-ի երկրները վարում են «դոլարի վրա հարձակումների» քաղաքականություն։ 

«Ես ասել եմ, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է լինել BRICS-ում, դրանում ոչ մի արտասովոր բան չկա, բայց մենք մաքսատուրքեր կսահմանենք ձեր երկրի դեմ, և բոլորը դուրս են եկել։ Բոլորը դուրս են գալիս BRICS-ից», – պնդել է ԱՄՆ ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս