Բիլդեբերգյան ակումբը հայտնի է իր խորհրդապահական հանդիպումներով, որոնք տեղի են ունենում թանկարժեք հյուրանոցներում եւ Ալպերում գտնվող առողջարաններում։ Ակումբի մասնակիցները քննարկում են միջազգային քաղաքականությանը, տնտեսությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Այս իրավիճակում Թրամփը, Ջաթրասի կարծիքով, նման է Գորբաչովին. նա ձգտում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական կառուցվածքում, ինչպես Գորբաչովը փորձեց բարեփոխել ԽՍՀՄ քաղաքական համակարգը։
Ավստրիական APA լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ նախարարությունը հաստատել է նախատեսվող գնումը։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում կառաջնորդվի հավասարության և փոխադարձության սկզբունքով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Ժապարովի խոսքով՝ նոր երկաթուղին ոչ միայն ռազմավարական օբյեկտ կլինի, այլեւ կապող օղակ։
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը։
Այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը հաստատի DEM խնդրանքը, ինչը նշանակալի զարգացում է՝ հաշվի առնելով Անկարայի եւ քրդական քաղաքական ուժերի միջեւ լարված հարաբերությունները։
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն ուրբաթ օրը X-ին ասել է, որ «ամբողջ կառավարությունն» աշխատում է Սալայի ազատ արձակման համար՝ միաժամանակ նշելով, որ «Իրանի հետ բանակցությունները, ցավոք, չեն որոշվում արեւմտյան հասարակական կարծիքի մասնակցությամբ եւ ժողովրդական վրդովմունքի ուժով, այլ միայն քաղաքական եւ բարձր մակարդակի դիվանագիտական գործողություններով»:
Արաղչիի խոսքով՝ այդ գործընկերությունը հիմնված է ամուր հիմքի վրա եւ ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ Իրանը եւ Չինաստանը, ըստ Արաղչիի, ունեն ընդհանուր շահեր ոչ միայն երկկողմ եւ տարածաշրջանային, այլեւ միջազգային ասպարեզում։
Այն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ-պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերի ավարտից հետո։
ՌԴ կառավարությունը չեղարկել է ինտերնետով բջջային եւ ստացիոնար հեռախոսների զանգեր կատարելու հնարավորությունը։
Իլհամ Ալիևը X-ի իր էջում գրել է. «2025-ը «Սահմանադրության և ինքնիշխանության տարի»»:
Օլիվիա Հասսին, որը հայտնի է դարձել 1968 թվականին [իտալացի ռեժիսոր] Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմում նկարահանվելու շնորհիվ
Ինչո՞ւ 5 միլիոն պաղեստինցիներն ունեն պետություն ունենալու «իրավունք», իսկ 40 միլիոնից ավելի քրդերը՝ ոչ. հրեական հայտնի լոբբիստ Դեյվիդ Հարիսն ուշագրավ քարտեզ է հրապարակել:
Ֆանը նաեւ ցմահ զրկվել է քաղաքական իրավունքներից։
Սիրիայում 2010-ականներից ի վեր շարունակվող հակամարտության ընթացքում Եփրատից արեւելք գտնվող երկրի հյուսիսարեւելյան շրջաններն անցել են քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց աջակցում է Վաշինգտոնը։
Տեղեկացվել է, որ հարկադրված վայրէջքի պատճառն այն է, որ «ուղեւորներից մեկը իրեն պահել է էթիկայի կանոններին անհամապատասխան»։
Ճշգրիտ պատճառը դեռ պարզ չէ, թեև չի բացառվում մարդկային գործոնը, որովհետև երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի շրջանների բնակիչները ուժեղ պայթյուն են լսել, և ոստիկանությունը պայթյունի մասին հաղորդումներ է ստացել։
Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, որ Կուկի կղզիների դրոշով նավն իր խարիսխով վնասել է EstLink 2 մալուխը և պնդում է, որ Eagle S-ը ներգրավված է ռուսական էներգետիկ ռեսուրսները տեղափոխող տրանսպորտային միջոցների մեջ։
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։
Նախաամանորյա տասնօրյակը երկրի քաղաքական կյանքում նշանավորվեց գործող վարչապետի՝ նախկին նախագահներին ուղղված բանավեճի մարտահրավերով իր առաջարկած պնդման վերաբերյալ․ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Երեկ Գերմանիայի նախագահը ցրել էր Բունդեսթագը:
Ակտաուի վրայով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո, Բաքվի խնդրանքով, 8 հոգուց բաղկացած քննչական հանձնաժողով կուղարկենք դրա պատճառները պարզելու համար։
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում առկա ամենամեծ խնդիրը:
Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ մտցնել Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ Բալթիկ ծովում ստորգետնյա մալուխի հերթական վնասումից և Ֆինլանդիայի իշխանությունների կողմից կասկածվող նավթատար լցանավի ափհանումից հետո, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Արթուր Խաչիկյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախկինում չէր ասում, թե Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել. «Նա խոսում էր թալանից, կոռուպցիայից, բա ինչո՞ւ չէր ասում, որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում: 2016թ. հետո 400 հեկտարի համար քննադատում էին, իսկ ինչո՞ւ չէին ասում, որ ոչ միայն 400 հեկտար, այլև ամբողջ Արցախը նրանք արդեն զիջել են: Եթե Արցախն արդեն զիջված էր 35 տարի, ինչի՞ մասին էին խոսում»:
Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով: