ՀԱՊԿ-ում հետևում են Հայաստանի քայլերին՝ պարտավորություններին համապատասխանության տեսանկյունից. Գալուզին

ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության համատեքստում Մոսկվայի համար գլխավորն այն է, որ Երևանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը. փոխանցում է ՏԱՍՍ -ը :

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Փոխնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ում փոխգործակցության համատեքստում Մոսկվայի համար գլխավորը, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։

«Մենք Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, պահպանում ենք նրա համար կազմակերպության գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։

Միաժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել գործընկերների քայլերին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից», -նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս