Վաղը կարող են մեկ այլ թուղթ բերել, որի մեջ այլ բան գրված լինի, ու ասեն՝ սա է, ու արդեն համաձայնագիր է. կրկնում եմ, դեռևս որևէ թուղթ ԱՄՆ-ի հետ վերջնական ստորագրված չէ. Տիգրան Թորոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ TRIPP-ի վերաբերյալ ստորագրված որևէ փաստաթուղթ, որն իրավաբանորեն պարտադիր կատարման ուժ կունենա, չկա, և այն, ինչ հետո համաձայնագրի տեսքով կբերեն Խորհրդարան վավերացման, կարող է իր բովանդակությամբ բոլորովին այլ տեքստ լինել:

«Եթե այդ պայմանագրերն այդքան լավն են, նույն TRIPP-ի ու փոքր մոդուլային ռեակտորների հետ կապված, ինչո՞ւ դրանցից որևէ մեկը չի ստորագրվել: Այսինքն՝ առայժմ կա ոչ թե համաձայնագիր, այլ հուշագիր է, որը կարող է ոտքից գլուխ փոխվել, ենթադրենք, այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները վստահ կլինեն, որ դրանք կարող են Խորհրդարանով անցկացնել: Եթե համաձայնագրեր չեն բերում, դա նշանակում է՝ կա՛մ բերելու բան չկա, կա՛մ դրանք բերելու հարմար ժամանակը չէ:

Սա հարց է, որին պատասխան չկա: Վաղը կարող են մեկ այլ թուղթ բերել, որի մեջ այլ բան գրված լինի, ու ասեն՝ սա է, ու արդեն համաձայնագիր է: Կրկնում եմ, դեռևս որևէ թուղթ ԱՄՆ-ի հետ վերջնական ստորագրված չէ, դրանք հուշագրեր-համաձայնագրեր են մտադրությունների մասին, դրանք որևէ իրավական ուժ, պարտավորություն չեն ենթադրում, դրա համար էլ որոշ երկրներ դեռևս զգուշացնում են Հայաստանին, որ՝ մի արեք, զգույշ եղեք, իսկ եթե ստորագրեն՝ արդեն այդ երկրները կոշտ քայլերի կդիմեն»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս