Ռուսաստանն աջակցում է Իրանի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, օրինական շահերը և անվտանգությունը․ Պուտինը շնորհավորել է Փեզեշքիանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության 47-ամյակի կապակցությամբ. հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Իր շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, օրինական շահերը և անվտանգությունը։

Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունը կամրապնդվի, նաև Իրանի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Իրանի քաղաքացիներին՝ բարգավաճում։

Տեսանյութեր

Լրահոս