Փաշազադեն շքախմբով հանդիպել է Հռոմի պապին` ներկայացնելով Հայ Եկեղեցուն և Վեհափառ Տիրոջը՝ «խախաղության»-ը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ հռետորաբանությունը. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, փաշազադեն իր շքախմբով Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին և ամփոփ ներկայացրել ադրբեջանական իշխանության, ցավոք, ոչ միայն, հռետորաբանությունը՝ Հայ Եկեղեցուն և Վեհափառ Տիրոջը խախաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ։
Խիստ հակիրճ ներկայացնենք Մայր Աթոռի այն հիմնական պահանջները, որոնք այդ զառանցանքի տարրերն են՝
– անհապաղ վերադարձնել շինծու դատավարություններով դատապարտված հայ պատանդներին,
– կանխարգելել Արցախում եկեղեցիների, վանքերի և մյուս սրբավայրերի ոչնչացումը,
– երաշխավորել արցախցիների անվտանգ վերադարձն ու կյանքը Արցախում,
– զերծ մնալ տարաբնույթ անհիմն պատճառաբանություններով նորանոր տարածքներ զիջելու քաղաքականությունից,
– Հայոց ցեղասպանությունը դատական ակտերով հաստատված փաստ է, ուստի ներել կարելի է, երբ պատշաճ ներում կհայցեն։
Եթե բայացահայտ չենք ընդունում միջազգային իրավունքը, ապա այս ողջամիտ պահանջները իբրև պատերազմի հայտ հրամցնելը տրամաբանական է, սակայն չպետք է մոռանալ, որ բոլոր նախաստորագրված, ստորագրված և պայմանավորված հարցերը հենց այդ անտեսված միջազգային իրավունքի տարրեր են։
Աստված պահապան Վեհափառ Տիրոջը, Հայ Ազգին և մեր Երկրին …»:



