Երկրի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Սիրիան շարունակում է հավատարիմ մնալ մարտի 10-ի համաձայնագրին և չունի հարձակողական գործողություններ սկսելու ծրագրեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից սկսած՝ երկիրը 25 տոկոս մաքսատուրք կսահմանի արտասահմանից ներմուծող բեռնատարների համար։ «Բոլոր միջին և ծանր բեռնատարների վրա կգործի 25 տոկոս մաքսատուրք», – գրել է Թրամփն իր Truth Social էջում։
Մերկելի նկատառմամբ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ համաշխարհային առաջնորդների միջև ուղիղ բանակցությունների անհնարինությունը բարդացրել է փոխզիջումների որոնումը։
Այս պայմանները ներառում են ԱՄՆ-ում չինական ընկերությունների իրականացրած գործարքների վրա ազգային անվտանգության սահմանափակումների վերացումը, Bloomberg-ին ասել են առաջարկներին ծանոթ անձինք: Նրանք նշել են, որ այդ քայլնառաջարկվում է որպես մեծածավալ ներդրումային փաթեթի մաս, որը չինացի պաշտոնյաներն այս տարվա սկզբին գնահատել են 1 տրիլիոն դոլար: Ճշգրիտ գումարը ներկայում անհայտ է: Սակայն, Պեկինը միաժամանակ պնդում է, որ ԱՄՆ-ում սեփական կարիքների համար կառուցված չինական գործարանների ներմուծվող ապրանքների նկատմամբ ավելի ցածր սակագների սահմանվեն:
Ռուսաստանի նախագահը վերահաստատել է պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման վերաբերյալ ռուսական անփոփոխ դիրքորոշումը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ թեմաներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում տիրող իրավիճակի կայունացումը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած նոր զեկույցը բացահայտել է Եվրոպայում գենդերային անհավասարությունը։
«Անօդաչու թռչող սարքերի պատ» նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնություն է, որի նպատակն է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայել բազմաշերտ մոնիթորինգի և ավտոմատացված անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր: Նախագիծը ներկայում մշակման և նախատիպի ընտրության փուլում է:
Թուրքիայի հեղափոխական աշխատանքային արհմիությունների համադաշնությունը (DISK) զեկույց է հրապարակել «Թուրքիայում եկամուտների անհավասարաության և աղքատության» վերաբերյալ։
Սա հեղափոխության հինգերորդ փորձն էր, որն ուներ արտաքին աջակցություն…
ԵՄ«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը գործում է 2014 թվականից և նպատակ ունի աջակցել գեղարվեստական նախագծերին, ամրապնդել ստեղծագործական ոլորտի տնտեսական ներուժը, զարգացնել և խթանել մշակութային և լեզվական բազմազանությունը, ինչպես նաև պահպանել եվրոպական մշակութային ժառանգությունը։
Ավելի վաղ իր հրաժարականի մասին էր հայտնել նաև Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։ Նա հրաժարական էր տվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց։
«Հանրապետության նախագահը պաշտոնաթող վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուին, որը պատասխանատու է ընթացիկ գործերի համար, հանձնարարել է մինչև չորեքշաբթի երեկոյան վերջնական բանակցություններ վարել՝ երկրի գործողությունների և կայունության հարթակ որոշելու համար»,- հայտարարել են Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակից։
ՓԱՐԱՔԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականն այդ երկրում նախատեսվում է հասնել մինչև 6 Գվտ վերականգնվող էներգիայի հզորության, որի զգալի մասը՝ 4 Գվտ-ը, ուղղվելու է արտահանման։
Ղրղզստանում Թուրքիայի դեսպանատունը տվյալներ է հրապարակել երկու երկրների առևտրաշրջանառության վերաբերյալ։
Նշենք, որ «Սումուդ»-ը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազա, բայց Իսրայելը թույլ չի տվել, 450 ակտիվիստ՝ այդ թվում՝ Թունբերգը, ձերբակալվել են։
Երկնագույն բանանը ներառում է հետևյալ երկրներն ու հիմնական տարածաշրջանները՝
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ արդարադատության պարագայում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վճիռ դատարանը չէր կայացնի։
Գերմանիայի դաշնային կառավարության գիտախորհրդատվական խորհուրդն առաջարկել է աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակի տարիքը մինչև 73 տարեկան՝ հաշվի առնելով ժողովրդագրական միտումները, գրում է Bild-ը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դեպքը տեղի է ունեցել Կովսականի լեռնային տարածքում, որտեղ աշխատող էքսկավատորը շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։
Վերլուծաբան Արմեն Հովասափյանի համոզմամբ՝ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի՝ իրար հակադրվող այս հայտարարությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու՝ Փաշինյանը նախընտրում է խնդիրների մասին խոսել Արարատ Միրզոյանի բերանով։
«Ուստի, չի բացառվում, որ այս գագաթնաժողովի թեման լինի Միջին միջանցքը, վաշինգտոնյան պայմանավորվածությունների լույսի ներքո այս երկրների համագործակցության համար բացված հնարավորություններն ու դրանք առարկայացնելու հետագա տարբերակները»:
Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս կիրառել է միայն ուկրաինական զենք, ընդ որում, խոսքը միայն անօդաչու թռչող սարքերի մասին չէ, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Դիկ Սխոֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության Նոբելյան մրցանակի» թեկնածության հարցում:
Իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ԵՄ-ում Վրաստանի ընտրությունների մասին․ նրան հետաքրքրում է միայն վրաց ժողովրդի ընտրությունը:
Իսրայելի իշխանությունները արտաքսել են շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին և ևս 170 մարդու, որոնք «Գլոբալ Սումուդ» նավատորմի կազմում փորձել են ճեղքել ծովային շրջափակումը և նավակով հասնել Գազայի հատված։
Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը հայտարարել է Ֆարս նահանգի հարավային մասում գտնվող Պազան հանքավայրում մոտ 280 միլիարդ խորանարդ մետր բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին։
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված Քամալա Հարիսը հայտարարել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը չունի ընտրողների մանդատ, քանի որ հաղթանակի տարբերությունը, որը ենթադրաբար թույլ է տվել նրան հաղթել, աննշան է։
Նիդեռլանդներն ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, որպեսզի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը փոխի ուղեգիծը Գազայի հատվածում տիրող իրադրության հարցում։
Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավոր բոլոր հարթակներն օգտագործել ու հայտարարել, թե «Արցախի հարցը փակված է, իսկ արցախահայերն Արցախ վերադառնալու որևէ հույս չպետք է ունենան և պետք է տնավորվեն Հայաստանում», տարբեր անհատներ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարբեր կառույցներում բարձրացնեն արցախահայերի հավաքական վերադարձի հարցը։ Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով նախկինում […]