Ալեքսեյ Նավալնուն իբր գորտի թույնով թունավորելու հայտարարություններն Արևմուտքի տեղեկատվական արտանետումներ են. Զախարովա

Ալեքսեյ Նավալնուն իբր գորտի թույնով թունավորելու հայտարարություններն Արեւմուտքի տեղեկատվական խաբեությունն են. ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կլինեն ուսումնասիրությունների արդյունքները, կլինեն նյութերի բանաձեւերը՝ այդ ժամանակ էլ կլինեն մեկնաբանություններ»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ առանց դրանց բոլոր հայտարարությունները եւ խոսակցությունները տեղեկատվական խաբեություն են, որի նպատակը ուշադրությունը շեղելն է Արեւմուտքի հրատապ խնդիրներից։

«Այն պահին, երբ պետք էր հերկայացնել СП1/2-ի գծով հետաքննության արդյունքները, նրանք հիշում են Նավալնու մասին։ Երբ նրանց պաշտոնապես դիմել են Նավալնու անալիզների մասին տվյալներ տրամադրելու մասին, նրանք սենսացիաներ սարքեցին Սկրիպալների մասին։ Երբ նրանց դիմեցին Սկրիպալների գտնվելու մասին հարցով… Եվ այսպես շարունակ»,- ավելացրել է Զախարովան։

Ավելի վաղ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Ֆրանսիան համատեղ հայտարարություն էին տարածել։ Դրանում նրանք հանդես են եկել այն հավաստիացմամբ, որ Նավալնին իբր թունավորվել է էպիբատիդինով, թույն, որը պարունակվում է էկվադորյան գորտի մաշկի վրա։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս