Թուրքիայում ամեն 3 մարդուց 1-ն ունի ավելորդ քաշի խնդիր

Թուրքիայի առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում գերության ցուցանիշների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայում օրեցօր ավելանում է ճարպակալման վտանգը, որը տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում՝ սկսած շաքարախտից և սրտի հիվանդություններից մինչև քաղցկեղ և հոդերի խնդիրներ:

Արդյուքնների համաձայն՝ Թուրքիայի չափահաս բնակչության մոտավորապես 32.1%-ը գեր է։ Կանանց մոտ ճարպակալման մակարդակը կազմում է մոտավորապես 23.6%, իսկ տղամարդկանց մոտ 16.8%։ Ստացվում է, որ Թուրքիայում ամեն 3 մարդուց 1-ն ունի ավելորդ քաշի խնդիր։

Մասնագետները փաստում են, որ ճարպակալման կանխարգելումը շատ ավելի հեշտ և տնտեսապես շահավետ է, քան դրա բուժումը:

Տեսանյութեր

Լրահոս