Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն․ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ հռչակված «խաղաղության դարաշրջանում» խաղաղություն ու արժանապատվություն չկա։

«Մի կողմից բռնապետ ու ցեղասպան Ալիևն է «Ֆրանս 24»-ի եթերում բարբաջում «արևմտյան ադրբեջանցիների» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, լկտի ստեր փչում Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի, բռնի տեղահանման ու ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ, մյուս կողմից ադրբեջանական բռնապետական «քաղհասարակության» ներկայացուցիչներն են Հայաստանում քննարկում մեր ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների կարգավորումը:

Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն ու արժանապատվություն»,- գրել է Բեգլարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728