Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը. հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարը անցկացվում է 7 տարիքային խմբերով՝ մինչև 8 տարեկաններ, մինչև 10 տարեկաններ, մինչև 12 տարեկաններ, մինչև 14 տարեկաններ, մինչև 16 տարեկան պատանիներ, մինչև տարեկան 10 աղջիկներ և մինչև 12 տարեկան աղջիկներ։

Այս տարի մրցաշարին մասնակցում են շուրջ 680 շախմատիստներ:

Հետևյալ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին՝

Մինչև 8 տարեկաններ՝ 1-25

Մինչև 10 տարեկաններ՝ 1-30

Մինչև 12 տարեկաններ՝ 1-20

Մինչև 14 տարեկաններ՝ 1-18

Մինչև 16 տարեկան պատանիներ՝ 1-6

Մինչև 10 տարեկան աղջիկներ՝ 1-20

Մինչև 12 տարեկան աղջիկներ՝ 1-16

Տեսանյութեր

Լրահոս