Դ. Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է բողոքի բանակցություններին իրեն չհրավիրվելու համար, քանի որ Զելենսկին կարող էր գործարք կնքել Ռուսաստանի հետ դեռևս 3 տարի առաջ:
Նշաններ չկան, որ Միացյալ Նահագներ մտադիր է կրճատել կամ ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Եվրոպայից: Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ Վարշավայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի պարզ դադարեցումը չի լուծի հակամարտությունը, հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է համապարփակ խաղաղություն, որը կկարգավորի տարածքային խնդիրները, կերաշխավորի անվտանգությունը և պայմաններ կստեղծի Ուկրաինայում երկարաժամկետ տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունության համար, գրում է ֆրանսիական La Dépêche-ը։
Չինաստանը մտադիր չէ քննարկել իր խաղաղապահ զորակազմն Ուկրաինա ուղարկելու հարցը՝ վերահսկելու խաղաղության համաձայնագրի կատարումը։ Ինչպես փոխանցում է The Moscow Times-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է երկրի բնակչության շրջանում կյանքի գոհունակության մակարդակին վերաբերող հետազոտություն:
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակել է նոր զեկույց՝ «Ադրբեջանում քրիստոնյա հայերի հետապնդումները՝ Վիգեն Էուլջեքջյանի գործը» վերնագրով։
ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք օրվա ընթացքում ԵՄ առաջնորդների արդեն երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերի վերաբերյալ քննարկման համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Քիմիայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց անմիջապես հետո Ռիվելլան աշխատանքի է անցել շոկոլադ և այլ հրուշակեղեն արտադրող Ֆեռերո ընտանիքի մոտ։ Կարճ ժամանակ անց Ռիվելլան դարձել է Թուրինի գործարանը հրուշակեղենի հսկայի վերածած Միկելե Ֆեռերոյի մտերիմը, որի մոտ աշխատել է մինչև թոշակի անցնելը` 1993 թվականը։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման՝ նոր բովանդակությամբ փոխշահավետ համագործակցությունը հարստացնելու շուրջ»։ Քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև նախագծերի իրականացման հետ […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Կանադայի կառավարությունը դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա G7 խումբ:
Օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Հոդվածում նշվում է, որ ի տարբերություն Թրամփի այլ հայտարարությունների, որոնք հաճախ կարող են հակասել տրամաբանությանը և բարոյականությանը, նրա գնահատականը, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, միանշանակ ճիշտ է։ «Ադրբեջանը վերջին չորս տարիներին փորձում է ոչնչացնել Հայաստանը և նրա գոյությունը Հարավային Կովկասում։
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին չէ, որ Գյումրիում տեղի ունենալիք ընտրությունները համապետական ընտրություններից առաջ ճակատամարտ է, որտեղ քաղաքական ուժերը պետք է դրսևորվեն:
Խորվաթիայի կառավարությունն ամբողջ կազմով բոյկոտել է երկրի վերընտրված նախագահ Զորան Միլանովիչի երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նախորդ տարի Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է լարվածություն, քանի որ ադրբեջանական կողմը Ռուսաստանին է մեղադրում այդ վթարի համար, ավելին՝ սպառնում է միջազգային հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Պատժամիջոցների ենթարկված օլիգարխ Իվանիշվիլին ակտիվները տուն է տեղափոխում». այս վերտառությամբ համատեղ հոդված են հրապարակել հետաքննող լրագրողների iFact միությունը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաշվետվությունների գործակալությունը (OCCRP) և «Կառավարման մոնիտորինգի կենտրոն»-ը (Gmc):
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացուցիչների հատուկ խումբ կնշանակի, որոնք կաշխատեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների հետ Ուկրաինաի հարցի շուրջ:
Բաքվում շարունակվում է ապօրինի պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։ Այսօր կայացած դատական ֆարսի ժամանակ ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ մեղադրական ակտի հրապարակումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխանցում է Tert.am-ը։
Ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են արել․
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում շաբաթ օրը ազատ կարձակվեն իսրայելցի ևս 6 պատանդներ: Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
«Հիմա ուրվագծվում են նոր աշխահակարգի սահմանները, տնտեսական փոխհարաբերությունները և այլ պայմաններ։ Ակնհայտ է, որ ականատես ենք ոչ միայն լոկ ուկրաինական քեյսի շուրջ բանակցությունների, այլև ավելի լայն համագործակցությունների։ Ուկրաինական քեյսը լուծված է։ Ուկրաինան այս կենտրոնները կիսում են իրար մեջ։ Եվրոպան Ուկրաինան ծախեց ռուսներին. Ռուսաստանը հաղթեց»,- ասաց Արման Աբովյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Սպասվող օրենսդրական փոփոխության մասին «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն խոսել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։
Եվրամիության դերն ու մասնակցությունը Ուկրաինայի վերաբերյալ առաջիկա հնարավոր բանակցություններում բացառված է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։ Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։
Զելենսկին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցություններից անմիջապես հետո չեղարկել է իր այցը Սաուդյան Արաբիա, որը նախատեսված էր փետրվարի 19-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը: Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
Եվրամիությունն աշխատում է մի քանի հարյուր միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական փաթեթի վրա՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Berliner Zeitung-ը։