Բաժիններ՝

Ռուսաստանից ավելի քան 70000 օտարերկրացի է վտարվել 2025 թվականին

2025 թվականին Ռուսաստանից վտարվել է ավելի քան 70.000 օտարերկրացի, որոնք խախտել են օրենսդրությունը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

«Անցյալ տարի օրենսդրությունը խախտելու համար վտարվել է 72.000 օտարերկրացի։ Իհարկե, հարց է առաջանում` կարո՞ղ էինք տասն անգամ ավելի շատ արտաքսել։ Պատասխանում ենք` կարող էինք, եթե դրա համար էլի ֆինանսավորում լիներ»,- Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի փետրվարի 19-ի նիստի ընթացքում ասել է Կոլոկոլցևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս