
Սինջարն անցել է քրդերի վերահսկողության ներքո

Քրդական զինված խմբավորումներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Իրաքի հյուսիսում գտնվող ռազմավարական կարևոր Սինջար քաղաքի նկատմամբ:
«Ես այստեղ եմ, որպեսզի հայտարարեմ Սինջարի ազատագրության մասին»,- հայտարարել է Իրաքի քրդերի ղեկավար Մասուդ Բարզանին:
BBC-ի թղթակից Ջիմ Մյուիրը հաղորդել է, որ քրդերը ուսումնասիրում են քաղաքը ու շաժվում քաղաքի բանուկ հատվածով՝ մտավախություն ունենալով ճանապարհներին տեղադրված ականների զոհը դառնալուց:
Հիշեցնենք, որ Սինջարի վրա հարձակումն սկսվել է նախօրեին: Օպերացիային մասնակցում է շուրջ 7,5 հազար մարտիկ, որոնց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի ավիացիան:
Սինջարը ԴԱԻՇ-ի ջիհադիստների վերահսկողության ներքո է գտնվում 2014 թվականից օգոստոսից, ինչից հետո քաղաքից հեռացել էին տասնյակ հազարավոր եզդիներ: Շատերը, ովքեր չէին հասցրել հեռանալ քաղաքից, սպանվել էին: