Բաժիններ՝

Ինչպես է Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհել «Բատակլան» համերգասրահը

Twitter-ում հայտնվել են կադրեր հակաահաբեկչական օպերացիայից, որն այս գիշեր իրականացրել է Ֆրանսիայի ոստիկանությունը «Բատակլան» համերգասրահում: Այդ օրը ելույթ էր ունենում ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը:

Ականատեսները համացանցում են տեղադրել գրոհի առաջին րոպեների տեսագրությունը:
Ոստիկանությունը օպերացիան ավարտել է Երևանի ժամանակով ժ. 04:00-ին:
Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օպերացիայի ընթացքում զոհվել է 10 մարդ:
Հայտնի է, որ ահաբեկիչները պատանդ էին վերցրել մինչև 100 մարդու:

Հիշեցնենք, որ Փարիզում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ:

Ահաբեկչությունը խոշորագույնն է Ֆրանսիայի պատմության մեջ:
Ֆրանսիան արտակարգ դրություն է հայտարարել իր ողջ երկրի տարածքում ու փակել պետական սահմանները:

Բազմաթիվ երկրներ ցավակցություններ են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին ու առաջարկել իրենց օգնությունը:

 

https://www.youtube.com/watch?v=Dite8NHqv4I

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս