Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանն արդարացրել է «դարի գողության» մեջ կասկածվող 80-ամյա գանգստերին

Հայտնի գանգստեր Վինսենթ Ասարոն անմեղ է ճանաչվել Նյու Յորքի օդանավակայանի առանձնապես խոշոր չափերի հասնող գողության գործի շրջանակում, որը հիմք էր ծառայել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի համար՝ նկարահանելու իր «Փառավոր տղաները» (Goodfellas) ֆիլմը:

80-ամյա Ասարոն համարվում էր մաֆիոզային Բոնաննո կլանի ամենակարևոր անդամներից մեկը: Երեք շաբաթ տևող դատական հետաքննության ընթացքում նա արդարացվել է մեղադրանքի բոլոր կետերի համաձայն (սպանություն, դրամաշորթություն, այլ հանցագործություններ), որոնք կատարվել են 1960-2013 թվականներին:

1978 թվականին կատարված հափշտակությունը (5 մլն դոլար կանխիկ գումար ու 1 մլն դոլար թանկարժեք զարդեր) Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանի տերմինալից, դարձավ այդ ժամանակվա խոշորագույն իրադարձությունը:
Ինչպես նշում է AFP-ն, այսօրվա դրությամբ չարագործների գողությունը կգնահատվեր 20 մլն դոլար:

Անցած տարի Ասարոյի կալանավորումից հետո շատերը հուսով էին, որ գողության գործը վերջապես կփակվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս