Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը. ոստիկանությունը ոչնչացրել է 8 ահաբեկչի

AFP գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Փարիզում սպանվել է ութ ահաբեկիչ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 զինյալ է սպանվել Փարիզի «Բատակլան» համերգասրահը գրոհելու ժամանակ, որը ձեռնարկել էին ֆրանսիական ոստիկանները:

Եվս 3 ահաբեկիչ սպանվել է «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտից ոչ հեռու, որտեղ տեղի էր ունենում ֆուտբոլային հանդիպում Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների միջև: Եվս 1-ին գնդակահարել են Փարիզի արևելյան մասում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի միանգամից մի քանի շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, իսկ մարզադաշտի հարևանությամբ 3 պայթյուն է որոտացել, որոնցից 2-ի հեղինակը մահապարտ ահաբեկիչներ են:
Ահաբեկիչները պատանդ էին վերցրել «Բատակլան» համերգասրահի հանդիսատեսին, որտեղ ելույթ էր ունենում ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը:
Մի քանի ժամ անց ֆրանսիական ոստիկանությունը գրոհել էր շինությունը՝ ոչնչացնելով 3 ահաբեկչի: Միաժամանակ, օպերացիայի ընթացքում սպանվել է նվազագույնը 10 խաղաղ բնակիչ:

Ընդհանուր առմամբ՝ ահաբեկչությունների զոհերի թիվը 158 է:
Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Դրա կողմնակիցները տոնել են ահաբեկչությունը՝ սոցցանցերում տարածելով ահաբեկչության մասին լուրերը «Փարիզը կրակի մեջ է» հեշթեգով:
Համարվում է, որ ահաբեկչությունները պատասխան են «Ջիհադի Ջոնի» ոչնչացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս