Բաժիններ՝

Չեխիան քրդերին զենք կմատակարարի ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար

Չեխիան քրդերին 6 հազար ինքնաձիգ ու փամփուշտներ կմատակարարի ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին, տեղեկացնում է TASS-ը:

«Մոտավորապես 6 հազար ինքնաձիգ կարող ենք ուղարկել քրդերին մի քանի ամսվա ընթացքում»,- հավելել է նա:
Ստրոպնիցկին հայտարարել է, որ «հանրապետությունը եկող շաբաթ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող մարտիկներին կուղարկի 5 հազար նռնակ ու 10 մլն փամփուշտ»:

Քրդերի համար նախատեսված զենքի տեղափոխումը կիրականացվի ամերիկյան ու բրիտանական ինքնաթիռների միջոցով:

Ստրոպնիցկին, սակայն, չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը՝ Սիրիայի՞, թե՞ Իրաքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30