
Իրանի նախագահը ահաբեկչությունների պատճառով չեղյալ է հայտարարել իր այցը Ֆրանսիա

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով իրանական կողմը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ֆրանսիա, Իտալիա ու Վատիկան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, հայտնում է Reuters-ը:
«Փարիզի ահաբեկչությունների պատճառով որոշում է կայացվել տեղափոխել Իրանի նախագահի այցը Ֆրանսիա, Իտալիա ու Վատիկան մեկ այլ օր»,- հայտնել է իրանցի նախարարը:
Իրանի նախագահն իր ցավակցություններն է հայտնել՝ կապված նոյեմբերի 14-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ:
Պաշտոնական տվյալով՝ Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է նվազագույնը 120 մարդ, ԶԼՄ-ները հայտնում են ավելի քան 150 զոհի մասին: