Բաժիններ՝

Հարբած ուղևորն «ավիադեբոշ» է սարքել Մոսկվայից Կրասնոդար թռչող ինքնաթիռում

Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում գիշերը ուղևորի են ձերբակալել, որը սկանդալ էր բարձրացրել ինքնաթիռում, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Հարավային դաշնային շրջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:

«Թռիչքի ժամանակ տղամարդը սկսել է բարձրաձայն կռվել ինքնաթիռի անձնակազմի ներկայացուցիչների հետ, իրեն սադրիչ է պահել: Վայրէջքից հետո նրան ոստիկանները ձերբակալել են»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Բժշկական փորձաքննությունից հետո տղամարդու արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել: Իրավախախտի նկատմամբ կազմվել է ադմինիստրատիվ արձանագրություն (մանր խուլիգանություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031