Բաժիններ՝

Սաակաշվիլին կոչ է արել բանտարկել Արսեն Ավակովին և օլիգարխ Կոլոմոյսկուն

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ հաղթանակի համար հարկավոր է դատապարտել մի քանի առանցքային քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Այս մասին Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է «Նովայա գազետային» տված հարցազրույցում:

«Ուկրաինայում հարկավոր է նստեցնել մի 20 մարդու, սակայն նշանավոր: Դրանով ամեն ինչ կավարտվի: Կիվալովին (Սերգեյ Կիվալով, Գերագույն ռադայի պատգամավոր, ընտրված Օդեսայում), օրինակ՝ Կոլոմոյսկուն (ուկրաինացի օլիգարխ, Դնեպրոպետրովսկի մարզի նախկին նահանգապետ): Ակնհայտ է, որ Ավակովին:

Բաժակի համար չէ, այլ տեսանյութի, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է նրա սենյակում ամեն ինչ վճռվում: Անօրինական խաղատան համար, որտեղ նրա որդին այնքան է պարտվում, որքան շարքային ուկրաինացին վաստակում է իր ողջ կյանքի ընթացքում»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031