Բաժիններ՝

Բրյուսելի մահապարտ ահաբեկիչը կարող էր ռումբ պատրաստած լինել Փարիզի ահաբեկչությունների համար. ԶԼՄ-ներ

Մահապարտ ահաբեկիչներից մեկը, որն իրեն պայթեցրել էր Բրյուսելի օդանավակայանում՝ 24-ամյա Նաջիմ Լաշրաուին, կարող էր պայթուցիկ պատրաստած լինել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչական հարձակումների համար:

Ինչպես հայտնում է Washington Post-ը, նման եզրակացության հատուկ ծառայությունները հանգել են Բրյուսելում ահաբեկչության վայրում հայտնաբերված աճյունի ԴՆԹ անալիզի հիման վրա:

brusel

Ավելի վաղ DH.be պորտալը հայտնել էր, որ Բելգիայի հատուկ ծառայություններին հաջողվել է ձերբակալել Նաջիմ Լաշրաուիին, սակայն, վերջին տեղեկությունների համաձայն, տղամարդը սպանվել է օդանավակայանի պայթյունի հետևանքով:

Daily Mail-ը հետաքրքիր տեղեկություն է ներկայացնում ենթադրյալ մահապարտ ահաբեկչի մասին: Նրա ավագ եղբայրը՝ Մուրադը, անցած տարի Բելգիան է ներկայացրել թեքվանդոյի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Հարավային Կորեայում՝ արժանանալով արծաթե մեդալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս