
Anonymous-ի ցանցահեններն սպառնում են ԴԱԻՇ-ին

Anonymous միջազգային խմբավորման ցանցահենները YouTube-ի իրենց պաշտոնական ալիքում տեսանյութ են հրապարակել, որտեղ Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով սպառնացել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը պատասխան գործողություններով:
«Մենք սկսել ենք պայքարը ԴԱԻՇ-ի դեմ Փարիզի նոյեմբերյան հարձակումներից հետո ու շարունակում ենք պայքարել ամեն օր: Մենք փակել ենք հազարավոր Twitter-յան օգտահաշիվներ, որոնք պատկանում են ԴԱԻՇ-ին, թակարդ ենք լարել նրանց քարոզչական կայքերում, հափշտակել ենք նրանց փողերը, իրականացրել ենք տարբեր կիբերհարձակումներ: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ ահաբեկիչները շարունակում են իրենց գործողությունները»,- հայտարարել է ցանցահենը:
«ԴԱԻՇ-ի կողմնակիցներ, մենք ամենուր ենք ու մենք ձեզ կգտնենք: Մենք ավելի շատ ենք, քան կարծում եք: Վախեցեք»,- շարունակել է դիմակավոր մարդը:
Anonymous-ը կոչ է արել սովորական օգտատերերին իրենց միանալ ահաբեկչության դեմ պայքարում: Anonymous-ի կարծիքով՝ ԴԱԻՇ-ը չի կարող մուսուլմաններին հավաքագրել իր շարքերը, եթե նրանք ինտեգրվեն քաղաքացիական հասարակության շարքերը:
https://www.youtube.com/watch?v=TKsxA9fBWe8