ԴԱԻՇ-ը 400 զինյալ է նախապատրաստել Եվրոպայում հարձակումների համար. ԶԼՄ-ներ
ԴԱԻՇ-ը ավելի քան 400 զինյալ է նախապատրաստել Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Պաշտոնատար անձանց շրջանում աղբյուրների տեղեկություններով՝ զինյալները հատուկ պատրաստություն են անցել Իրաքի ու Սիրիայի ճամբարներում:
Ահաբեկիչներին, մասնավորապես, սովորեցրել են պայթյուններ իրականացնել:
Հիշեցնենք, որ Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում մարտի 22-ին երկու պայթյուն էր որոտացել, որին հաջորդել էր պայթյունը Բրյուսելի «Մալբեկ» կայարանում:
Պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ևս 250 մարդ ստացել է վնասվածքներ:
Հարձակումների պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ-ը: