
Նորիլսկում ուժեղ քամին քշում է օդանավակայանում կայանած 40 տոննա կշռող Boeing-737-ը

Ուժեղ քամին քշել է Նորիլսկի «Ալիկել» օդանավակայանում կայանած 40 տոննա կշռող Boeing-737 ինքնաթիռը:
Արտակարգ դեպքը հասցրել են նկարահանել օդանավակայանի աշխատակիցները: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է LifeNews-ը:
Օդանավակայանը փակ է եղանակային պայմանների պատճառով: