
Օբաման չի կարողացել կազմակերպել իր աղջիկների հանդիպումը Լիոնել Մեսիի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չի կարողացել կազմակերպել իր աղջիկների հանդիպումը Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, ԱՄՆ նախագահը պատմել է, որ Արգենտինա կատարած այցի ընթացքում փորձել է իր աղջիկներին ծանոթացնել Մեսիի հետ, սակայն դա չի հաջողվել:
«Ցանկանում էի Սաշայի և Մալիայի հետ մեկնել Բուենոս Այրես, որպեսզի նրանք տեսնեին այդ քաղաքի գեղեցկությունը: Նրանք արդեն մեկ հայտնի արգենտինացու՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ծանոթ են: Հիմա նրանք ցանկություն ունեն հանդիպել Մեսիի հետ, սակայն ես չկարողացա դա կազմակերպել:
Նշենք, որ Լիոնել Մեսին այս օրերին Արգենտինայի հավաքականի հետ նախապատրաստվում է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որոկավորման փուլի շրջանակում Չիլիի և Բոլիվիայի հավաքականների հետ խաղերին: