ԴԱԻՇ-ի առաջնորդներն օգտվում են Telegram մեսենջերից՝ ահաբեկչություններ իրականացնելու համար. ԶԼՄ-ներ
ԴԱԻՇ-ի առաջնորդներն օգտվում են Telegram մեսենջերից, որպեսզի տան ահաբեկչությունների իրականացման հրամաններ: Այս մասին հայտնում է La Razon պարբերականը՝ հղում կատարելով ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի փորձագետներին:
Նշվում է, որ ԴԱԻՇ-ի սիրիական ճամբարում ուսուցում է անցել 90-100 մարդ: Թերթի տեղեկություններով՝ ահաբեկիչների 8-10 հոգուց բաղկացած խմբեր են գտնվում եվրոպական երկրներում կամ անգամ այն պետություններում, որոնք ընդգրկված են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մեջ, օրինակ՝ Կանադայում կամ Ավստրալիայում:
«Հայտնի չէ, արդյոք նրանց ղեկավարը (Աբաաուդ), որը մահացել է նոյեմբերին Փարիզում ոստիկանության հետ բախումների ժամանակ, ցուցումներ է տվել, թե երբ սկսեն գործել կամ ինչ թիրախներ ընտրել»,- նշում է թերթը:
«ԴԱԻՇ-ի առաջնորդները հաճախ օգտագործում են Telegram սոցցանցը, որպեսզի ուղարկեն հաղորդագրություն, որը արտահայտություն է պարունակում, որն ավելի վաղ համաձայնեցվել է ահաբեկչական բջիջի ղեկավարների հետ՝ նշելով, որ պետք է հարձակումներ իրականացնեն»,- գրում է պարբերականը: արբերականը: