Բաժիններ՝

Բացառիկ կադրեր ԴԱԻՇ-ի կողմից գրաված հնագույն Պալմիրայից. քաղաքն առաջին անգամ հաջողվել է տեսանկարահանել

LifeNews-ի թղթակից Արթուր Կեբեկովին հաջողվել է լրագրողներից առաջինը բացառիկ կադրեր ստանալ ԴԱԻՇ-ի կողմից գրաված Սիրիայի Պալմիրա (Թադմոր) քաղաքից:

Նկարահանումները կատարվել են Սամայա լեռան վրայից, որը սիրիական բանակի զինվորականները կարողացել էին գրավել մի քանի ժամ առաջ:

Տեսանյութում կարելի է նկատել 4 սյուներ՝ դրանք Պալմիրայի դինաստիայի քարադամբարանների ճեմուղին է, սակայն սյուների մի մասը բացակայում է: Բացի այդ՝ երևում է նաև հնագույն քաղաքի տաճարը: Երևում են նաև երկու հյուրանոցներ՝ 6-հարկանի «Տադմուրտան» ու 7-հարկանի «Սեմիրամիսը»:

Հաջողվել է նկարահանել նաև Ալ-Ամիրիա զինվորական ավանը: Հենց այդտեղից էր ԴԱԻՇ-ը ժամանակին սկսել իր գրոհը Պալմիրայի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրայի պատմական հատվածը:

«Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել պատմական Թադմոր քաղաքում»,- Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է բրիգադային գեներալներից մեկը։ Նա նշել է, որ դրա համար ավիահարվածներ հարկավոր չեն եղել։
Պալմիրան, որի հնագույն հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված, ահաբեկիչները գրավել էին 2015թ. մայիսին:

Մինչ քաղաքը հանձնելը սիրիական բանակը տարհանել էր քաղաքի բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի պատմական ցուցանմուշները:
Քաղաքը նվաճելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս