
Հռոմի պապը ցանկացած համաշխարհային առաջնորդից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում. հարցում

WIN Gallup International-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկացած համաշխարհային առաջնորդից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:
Հռոմի պապը առավել մեծ ժողովրդականություն է վայելում կաթոլիկների, որոնց 85%-ը նրա մասին դրական կերպով է արտահայտվում և հուդայականների (65%) շրջանում, հայտնում է BBC-ն: Սակայն Ֆրանցիսկոսը նաև լայն ճանաչում ունի բողոքականների մեծ մասի, աթեիստների ու ագնիստիկների շրջանում:
Հարցումն անցկացվել է աշխարհի 64 երկրում, դրան մասնակցել է շուրջ 1000 մարդ: Ինչ վերաբերում է համակրանքի աշխարհագրական բաշխմանը, ապա Ֆրանցիսկոսն առավել շատ ժողովրդականություն է վայելում Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում, Եվրամիության երկրներում, հատկապես Իտալիայում ու Պորտուգալիայում:
Ամենամեծ վարկանիշը՝ 93%, Հռոմի պապը ստացել է Ֆիլիպինների բնակիչներից, իսկ ամենացածրը՝ Թունիսում, Թուրքիայում ու Ալժիրում:
Հատկանշական է, որ Ադրբեջանում հարցախույզի մասնակցածների մեծ մասը հայտարարել է, որ ոչինչ չգիտի Հռոմի պապի մասին: