Բաժիններ՝

Օբաման տանգո է պարել Արգենտինայի նախագահի կազմակերպած ընդունելության ժամանակ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը տարբեր պարընկերների հետ արգենտինական տանգո են պարել Բուենոս Այրեսում Արգնետինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի կազմակերպած ընդունելության ժամանակ, տեղեկացնում է  Associated Press-ը:

Միացյալ Նահանգների ղեկավարը նախ հրաժարվել է պարել այն աղջկա հետ, որը նրան պարի է հրավիրել ճաշկերույթի ժամանակ, սակայն որոշ ժամանակ անց համաձայնել է եւ իր պարընկերուհու հետ մի քանի կրքոտ պարադարձեր կատարել պարահարթակին: Նրա կինն այդ ժամանակ պարում էր մեկ այլ մարդու հետ:

Օբաման պաշտոնական այցով Արգենտինա է ժամանել մարտի 23-ին: Դա ԱՄՆ-ի ղեկավարի առաջին այցն է լատինամերիկյան երկիր վերջին 19 տարվա ընթացքում, հաղորդել էՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031