
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը ազդակ հաղորդեց ԼՂ հակամարտության քաղաքական լուծմանը. Մեթյու Բրայզա

Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գագաթաժողովը հոգեբանական բարենպաստ մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով՝ հանդիպումից հետո չէին ակնկալվում հակամարտության լուծման հարցում գլոբալ փոփոխություններ և բեկումներ:
«Հանդիպումն ամրագրեց արդյունքները, որ ձեռք էին բերվել մայիսի 16-ին Վիեննայում: Որոշվել է ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ընդհանուր առմամբ, այն, որ հանդիպումը կայացել է, անկասկած, դրական փաստ է»,- ասել է Բրայզան:
Նա նաև նշել է, թե հանդիպմանն իր մասնակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ամրագրել խաղաղարարի իր իմիջը ու դրանով իսկ ազդել ԵՄ-ի վրա՝ պատժամիջոցները չեղարկելու հարցում, որը Ռուսաստանի վրա դրվել է Ուկրաինայի ճգնաժամից հետո:
«Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հանդիպմանը կարելի է գնահատել դրական, քանի որ հանդիպումը, վերջին հաշվով, անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասել է Բրայզան: