
ԵՄ-ն կկրկնապատկի ծախսերը միգրացիան կանխարգելելու նպատակով

Մոտակա 5 տարում միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի վրա հավելյալ ծախսվելու է 6 միլիարդ եվրո:
Եվրամիությունը պլանավորում է կասեցնել Եվրոպա փախստականների հոսքը նոր՝ բազմամիլիարդանոց ներդրումների օգնությամբ:
Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung-ը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) պլանավորում է ԵՄ-ի սահմաններից դուրս նախագծերում ներդնել կրկնակի շատ միջոցներ, քան նախկինում պլանավորվում էր:
Մոտակա 5 տարում միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի վրա կծախսվի հավելյալ 6 միլիարդ եվրո:
EIB-ի ղեկավար Վերներ Հոյերի կարծիքով՝ այն, որ Եվրոպան աջակցում է երկրներին, որոնք ընդունել են մեծ թվով փախստականների, վճռորոշ գործոն է հանդիսանում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում:
Ներդրումներն ուղղվելու են Հորդանան, Լիբանան, Եգիպտոս և Մագրիբի պետություններ:
Միջոցների մեծ մասն ուղղվելու է նաև արևմտաբալկանյան երկրներին՝ Սերբիային և Ալբանիային: Գումարները ծախսվելու են դպրոցների շինարարության, առողջապահական համակարգերի կատարելագործման և ջրամատակարարման համակարգերի վրա: