
Ադրբեջանի ԱԳՆ-ն դրական է գնահատում պետերբուրգյան հանդիպման արդյունքները

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր RIA Novosti-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Ղարաբաղի հարցով առարկայական բանակցություններին և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները:
«Մենք հավատարիմ ենք Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցություններին ու Պետերբուրգում կառուցողական պայմաններում ընթացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները դրական ենք գնահատում»,- ասել է նա: