Բաժիններ՝

Գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը

Թուրքիայում անհայտ անձինք գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը: Թուրքական «Միլիեթ» թերթի փոխանցմամբ՝ «Sakal-ı Şerif» (Սուրբ մորուք) կոչված անոթը Թուրքիայի Քոջաելի նահանգի Յալը քաղաքի Դեյրմանդերե մզկիթում ցուցադրության էր հանվել մուսուլմանական Ռամադան ամսվա կապակցությամբ:

Գիշերը մզկիթի աշխատկիցները նկատել են, որ անոթը չքացել է: Ոստիկանությունն անմիջապես հետաքննություն է սկսել:

«Sakal-ı Şerif»-ը պահվում է Ստամբուլի Թոփքափը պալատում: Կրոնական տոներին անոթը ցուցադրության է տարվում Թուրքիայի տարբեր նահանգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930