Թբիլիսիում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցության համար երկար ժամանակ է անհրաժեշտ
Վրաստանը հավատարիմ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր նպատակին, սակայն դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն:
«Մենք հասկանում ենք միջազգային հարաբերությունների ընդհանուր համատեքստը կոնկրետ ՆԱՏՕ-ում: Մեր նպատակը մնում է հետևյալը՝ մենք պետք է դառնանք այդ կազմակերպության անդամ, սակայն մենք դա գնահատում ենք ռացիոնալ և ռեալիստորեն և հասկանում, որ դա երկարաժամկետ գործընթաց է:
Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, վստահ ենք, սակայն մենք չենք ասում, թե դա կարող է վաղը տեղի ունենալ կամ մյուս օրը: Դրա համար կարող են երկար տարիներ պահանջվել: Մեզ համար շատ կարևոր է գործընթացը, որը գնում է դեպի այդ նպատակը, քանի որ ամեն ինչ կապված է բարեփոխումներից, ժողովրդավարական գործընթացների ուժեղացումից, տնտեսության զարգացումից»,- հայտարարել է Ջափարիձեն հարցազրույցի ժամանակ:
Վրացի պատգամավորը «սուր հարց» է անվանել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների թեման, որը խոչընդոտող գործոն է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացում:
«ՆԱՏՕ-ն, ելնելով իր քաղաքականությունից, զերծ է մնում ընդունել այն երկրները, որոնք ունեն տարածքային հակամարտություն, սակայն ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող մեխանիզմները հնարավորություն են տալիս այդ դժվարին հարցերը տեղափոխել ավելի ուշ քննարկման: Դա սուր հարց է … Մենք, հավանաբար, զուգահեռ պետք է աշխատենք այդ հարցի կարգավորման վրա»,- հավել