Բաժիններ՝

«Կրեմլը միանման է սպանում․Պուտինը ուժեղ է միայն այն ժամանակ, երբ պայթում են արկերը, մահանում են կանայք և երեխաները». Պորտնիկով

Արևմտյան լրագրողները զարմանալի օրինաչափություն են նկատել Դոնբասում և Սիրիայում Ռուսաստանի Դաշնության գործողություններում։

Frankfurter Allgemeine Zeitung-ի տեսաբան Ռայնհարդ Ֆեզերը, օրինակ, համեմատում է դոնեցկյան և սիրիական սցենարները. «Մոսկվան հակամարտության կարգավորման բանակցություններ է վարում և միաժամանակ թույլատրում է ռազմական գործողությունների էսկալացիա»։

Ամեն ինչ ճիշտ է՝ գործընկերների ձեռքերը կապված են։ Եթե նրանք փորձեն պաշտպանվել, նրանց կմեղադրեն «խաղաղ համաձայնագրերի» խախտման մեջ, կսկսեն ոլորել ձեռքերը, կպահանջեն ցուցաբերել կառուցողականություն։ Այդպես եղավ Ուկրաինայի հետ Մինսկի բանակցություններից հետո, և նույնը հիմա տեղի է ունենում Սիրիայի ազատ բանակի հետ։ Այս մասին politolog.net պարբերականում գրում է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:

Դժվար թե արևմտյան դիտորդները դրա վրա ուշադրություն դարձնեին, եթե չսկսվեր Պուտինի և Ասադի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը։
«Դա իսկապես վատ մարտավարություն չէ նաև այն պատճառով, որ Վլադիմիր Պուտինի արևմտյան գործընկերներն առաջնորդվում են նախադրյալներով, որ ՌԴ նախագահը ցանկանում է նույնը, ինչ իրենք՝ խաղաղություն։ Այո՛, հաշվի առնելով իրենց սեփական շահերը։ Այո՛, հաշվի առնելով նրանց հնարավորությունները, ում նա աջակցում է։ Սակայն խաղաղության։

Իսկ սա սխալ պատկերացում է։ Պուտինը խաղաղություն չի ցանկանում։ Նա պատերազմ է ցանկանում, քանի որ խաղաղ իրավիճակում Պուտինը միանգամայն անօգնական է, հատկապես հիմա, երբ ավելի ու ավելի քիչ գումար ունի, որն անգամ Ռուսաստանին չի բավականացնում։

Պատկերացրեք, որ Ուկրաինայում խաղաղություն է հաստատվում։ Միայն պայմանականորեն կարելի է ենթադրել, որ Պուտինը կպահպանի իր ազդեցությունը Դոնբասում, քանի որ գումար չունի վերականգնելու ռուսների կողմից ավերված շրջանը, իսկ Արևմուտքն ունի։ Կամ պատկերացրեք, որ Սիրիայում կհաստատվի խաղաղություն։ Մի՞թե Ռուսաստանը գումար ունի Սիրիայի վերականգնման համար։

Այդ պատճառով Պուտինը ուժեղ է միայն այն ժամանակ, երբ պայթում են արկերը, մահանում են կանայք և երեխաները, պատերազմում են տղամարդիկ։
Ոչ մի այլ ռազմավարություն, քան գեներացնել անկայունությունը, նա չունի և չի կարող ունենալ, քանի որ միջոցներ չունի այլ բանի համար, իսկ բանակի վրա Պուտինը հսկայական գումարներ է ծախսել ու ներկայումս որոնում է իր ներդրման կիրառությունը և գտնում է։
Հնարավոր է, որ հենց Հալեպից հետո արևմտյան քաղաքական գործիչներն ու դիտորդները հասկանան, որ Մինսկում Պուտինը երբեք էլ խաղաղություն չի ցանկացել։

Կդադարեն ոլորել մեր ձեռքերը, ձեռքի հետ էլ՝ սիրիացիներինը և կհասկանան, որ այն, ինչ փաթաթվում է Ուկրաինայի կամ Սիրիայի վզին, անգամ «հիբրիդային պատերազմ» չէ, այլ կարգավորման իմիտացիա է հանուն մեկ նպատակի՝ պատերազմը շարունակելու»,- գրել է Պորտնիկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս