Բաժիններ՝

Թուրքիայի հետախուզությունից Գյուլենի հետ կապերի կասկածանքով աշխատանքից հեռացվել է 87 աշխատակից

Թուրքիայի իշխանությունները երկրի Ազգային հետախուզական ծառայությունից հեռացրել են 87 աշխատակցի, որոնք կասկածվել են իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու համար:

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, աշխատանքից ազատված 87 աշխատակիցներից 52-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Ստուգումները հետախուզական կազմակերպությունում շարունակվում են։

Գործակալությունը նշում է, որ ներկայումս թուրքական իշխանությունները կարողացել են ստուգել 100 հետախույզի, այն ժամանակ, երբ ձախողված հեղաշրջման փորձից հետո որոշվել էր ստուգել գերատեսչության 141 աշխատակցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930