Ինչպես փակեցին «մանկապիղծներին ոգեշնչողի» ցուցահանդեսը
Ջոկ Սթերջեսի լուսանկարների ցուցահանդեսը բացվել է դեռ սեպտեմբերի 8-ին, բայց այդ ժամանակ հասարակական ուշադրության օբյեկտ չէր դարձել: Ավելի ուշ այն նկատեցին բլոգերները, այդ թվում հայտնի սկանդալային գրող Լենա Միրոն.
«Ես ապշած եմ: Մոսկվայում ցուցադրում են աշխարհի բոլոր մանկապիղծների ոգեշնչման աղբյուրի՝ Ջոկ Սթերջեսի լուսանկարները: Այս մարդը հիմնականում նկարում է մերկ աղջիկների՝ սեռական հասունության ժամանակ: Նա հայտնվել է ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում մանկապղծության մեղադրանքով, բայց նրան աջակցել են ԱՄՆ-ի և Եվրոպայի գեղարվեստական համայնքը, ինչի արդյունքում վարույթը դադարեցվել է:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ցուցահանդեսը փակվել է մեկ ժամ ավելի շուտ, իբր այն պատրվակով, որ տարածքում ջրի խողովակ է խցանվել: Միևնույն ժամանակ, ցուցահանդեսի այցելուները հաղորդել են, որ ներսում չոր է եղել: Սեպտեմբերի 25-ի առավոտյան ցուցահանդեսը չի բացվել՝ չնայած բոլոր այն հայտարարություններին, որ ցուցահանդեսը շարունակում է աշխատանքը:
Երիտասարդները արգելափակել էին բոլոր դռները «Ռուսաստանի սպաները» պաստառներով: Նրանց այստեղ բերել էր «Ռուսաստանի սպաների» ղեկավար և Հանրային պալատի անդամ Անտոն Ցվետկովը: Ինպես պատմել են ակտիվիստները, նրանց հետ կապվել են ցուցահանդեսի կազմակերպիչները և խնդրել են օգնել իրենց:
Լրագրողները հայտարարել են, որ ցուցահանդեսը փակ է: Լուսանկարների կենտրոնի ղեկավարները հայտնել են, որ իրենք ուսումնասիրել են հասարակական բացասական կարծիքը և որոշել են, որ ցուցահանդեսը պետք է փակվի: Կենտրոնի տնօրեն Նատալյա Գրիգորևնան հայտարարել է, որ Լենա Միրոյի գրառման հրապարակումից հետո իր կյանքին վտանգ էր սպառնում:
«Ռուսաստանի սպաների» տնօրեն Անտոն Ցվետկովը, ով իր հետ բերել էր երիտասարդ ակտիվիստներին, հայտարարել է.
«Սա, ակնհայտորեն, մանկական պոռնոգրաֆիա չէ: Ես արվեստաբան չեմ, ունեմ իրավաբանական կրթություն: Սակայն այն լուսանկարների 15 տոկոսը հասարակության կողմից կարող է ընկալվել որպես մանկապղծություն:
Բոլոր լրագրողներին թույլ են տվել մուտք գործել տարածք՝ նկարահանումներ իրականացնելու համար: Մեդիայի ներկայացուցիչների հետ դահլիճ է մտել նաև քաղաքային պատգամավոր Իգոր Բրումելն` իր օգնականի հետ: Ավելի վաղ պարզվել է, որ վերջինս՝ կարճ մազերով և կաշվե բաճկոնով տղամարդը SERB հասարակական շարժման ակտիվիստ է:
Նա սենյակում շրջել է և բղավել, որ ներկայացված լուսանկարները «արվեստ չեն», ապա գրպանից հանել է մեզով լի փոքրիկ շիշ և պարունակությունը դատարկել է պատերից մեկի վրա կախված լուսանկարների վրա.
«Մեր մշակույթը պետք է ռուսական լինի, մենք եվրոպական մշակույթի կարիք չունենք: Մեզ մանկապղծություն անհրաժեշտ չէ»: