Բաժիններ՝

Բաքուն պլանավորում է ձեռք բերել 280 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիա

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը Բաքվում այսօր բացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է ձեռք բերել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիա, հայտնում է Minval.az-ը։

«Մենք բանակցություններ ենք վարում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ՝ նպատակ ունենալով Ադրբեջանում կիրառել 280 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների պատրաստման տեխնոլոգիա»,- ասել է Ջամալովը լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Նա հայտնել է, որ ներկայումս Ադրբեջանը աշխատանքներ է վարում ռազմական նշանակության 125 զինատեսակների ստեղծման ուղղությամբ։
«Առաջնահերթ նախագծերի թվում կարելի է նշել «օդ-երկիր», «օդ-օդ», «երկիր-երկիր» դասի հրթիռները»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։

«Պատվիրվել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Օրերս պայմանագիրը կստորագրվի»,- ասել է Ջամալովը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված «Իսկանդեր Մ»-ի հրթիռներին՝ նա հայտարարել է, թե Հայաստանին մատակարարվել են ոչ թե «Իսկանդեր-Մ» հրթիռներ, որոնց հեռահարությունը 500 կմ է, այլ «Իսկանդեր-Ե», որի հեռահարությունը 280 կմ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս