ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին հետևել հրադադարի ռեժիմին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ակտիվ աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով Aysor.am-ին։
«Ռազմական գործողությունների կրճատումը հնարավոր է դարձնում բանակցությունները»,- ասել է Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շփում պահպանում են կողմերի հետ և ինչ քայլեր են ձեռնարկում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ կողմերը պետք է համատեղ աշխատեն Վիեննայում և Սանկտ Պետերեբուրգում ձեռք բերված համաձայնագրերի կյանքի կոչման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ։
«Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են բանակցությունները շարունակելու մթնոլորտի ստեղծմանը, ինչը կարող է հանգեցնել կարգավորման»,- հայտարարել է Ուորլիքը։
Նա նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան մոտ ժամանակներս, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ։