Բաժիններ՝

Թուրքիայի հայերն ու հրեաները սարսափած են իսլամական ծայրահեղականությունից․ Ecunews

Թուրքիայում բնակվող քրիստոնյաներն ու հայերը գնալով ավելի են սարսափում իսլամական ծայրահեղականությունից հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումներից և Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո կառավարության սահմանած արտակարգ դրության պայմաններում, հայտնում է էկումենիկ նորությունների ecunews.com կայքը։

«Սևծովյան Տրաբզոն և Անատոլիայի Մալաթիա քաղաքի եկեղեցիները, որտեղ դեռևս 10 տարի առաջ քրիստոնյաների վրա հարձակումների հետևանքով անմեղ մարդիկ էին զոհվել, հեղաշրջման փորձից հետո դարձան ծրագրված հարձակումների առաջին օբյեկտները։ Ավելի ուշ, բարբարոսական հարձակման է ենթարկվել նաև Ստամբուլի հայկական դպրոցը»,- հայտնում է The Globalist-ը։

Հոդվածում նշվում է, որ թուրքական Գազիանտեպում անգամ անվտանգ չէ քրիստոնյա զբոսաշրջիկների համար։

Ecunews-ը նշում է, որ ներկայիս իրադարձությունները Թուրքիայում հայերի, հույների, հրեաների և մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային ջարդերի արձագանքներն են, որոնք շարունակվել են ողջ 20-րդ դարի ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս