Բաժիններ՝

Առաջին նախընտրական բանավեճը Թրամփի համար ձախողված էր․WP

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ձախողվեց երկրի գլխավոր ռեալիթի-շոուում, գրել է Ջոնաթան Քեյփհարթը The Washington Post-ում։

Սյունակագրի խոսքով՝ բանավեճերի ընթացքում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ցուցադրել է բանավեճին համապատասխան լրջություն, ի տարբերություն նրա մրցակցի, որը եկել էր միանգամայն անպատրաստ։
Առաջին նախագահական բանավեճը Թրամփի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի միջև դարձան ապշեցուցիչ՝ Թրամփն իր հետ գլխավոր բեմ բերեց «վոդևիլից ծիծաղը», որը օգնել էր նրան փրայմերիզի ժամանակ և ձախողվեց։

Սյունակագիրը կարծում է, որ Թրամփի ելույթը հավասարազոր էր «աղբը գազոնի վրա նետելուն»։

Х-ի մասին հարցը նրա մոտ հարուցում էր հիշատակություն Y-ի, Z-ի մասին ու ամեն ինչի, ինչ գալիս էր նրա մտքին։ Այսպես, խոսելով Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության մասին, նա հիշատակել է Նյու Յորքի «Լա-Գուարդիա» օդանավակայանի վատ վիճակը։

Բացի այդ՝ հեղինակին զարմացրել է հարկային հայտարարագրի հետ կապված դրվագը։ Երբ Քլինթոնը հայտարարել է, որ Թրամփի հայտարարագիրը հնարավոր է եղել տեսնել միայն մեկ անգամ, երբ նա ստացել է կազինոյի լիցենզիա, ի պատասխան, հանրապետական թեկնածուն պատասխանել է, թե ինչքան խելացի է ինքը։

Համաձայն CNN-ի հեռուստադիտողների շրջանում անցկացված հարցման՝ ամերիկացիների 62 տոկոսը կարծում է, որ հեռուստաբանավեճում հաղթանակը եղել է Քլինթոնի կողմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս