
Պորոշենկոն և Պուտինը Բեռլինում միմյանց ձեռք չեն սեղմել

Երեկ ուշ երեկոյան Բեռլինում մեկնարկած «նորմանդյան քառյակի» նիստից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի սեղմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը: Այս մասին հայտնել է ռուս լրագրող Դմիտրի Սմիրնովն իր Twitter-ը:
«Պուտինի և Պորոշենկոյի ձեռքսեղմում չի եղել: Երբ Ռուսաստանի նախագահը մտավ սրահ, Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներն արդեն սեղանի շուրջ նստած էին»,- գրել է նա:
Հատկանշական է, որ Պուտինի ձեռքը սեղմել է միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, քանի որ հենց նա է դուրս եկել Պուտինին դիմավորելու:
Немецкие церемонии: Путин и Меркель трижды пожали руки при встрече pic.twitter.com/CBe4MAmzt7
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) October 19, 2016