Ինչպես հաղորդել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, աստղացուցարանի բացումը պլանավորված է 2020 թվականին: Աստղացուցարանի շինարարության շտաբի ներկայացուցիչ Սյույ Սյաոհունը հայտնել է, որ շենքերի արտաքին կողմի դիզայնում պլանավորվում է օգտագործել աստղալից երկինք հիշեցնող տարրեր։
Հնդկաստանի Վրինդավան քաղաքում պլանավորվում է կառուցել 70-հարկանի տաճար: Շենքի բարձրությունը կգերազանցի 200 մետրը: Նախագծի իրագործումից հետո, որը նախաձեռնել է Կրիշնայագետների միջազգային ընկերությունը (International Society for Krishna Consciousness, ISKCON), տաճարը կդառնա աշխարհի ամենաբարձր կրոնական կառույցը:
Արքայազն Հարին 2004 թվականից մինչեւ 2009 թվականը հինգ տարի հանդիպել է Չելսի Դեյվի հետ: Նրանց բաժանվելուց հետո բրիտանական գահի ժառանգորդների շարքում հինգերորդը համարվող արքայազնը 2012 թվականին սկսեց հարաբերություններ հաստատել անգլիացի դերասանուհի Քրեսիդ Բոնասի հետ, սակայն 2014 թվականին նրանք դադարեցրեցին կապը:
«Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»:
Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար կազմված սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վանի Բաշքալե շրջանում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկները կրակ են բացել քորուջուներ (գյուղական պահապաններ) տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում 3 քորուջու եւ 1 քաղաքացի սպանվել են:
Հրապարակվել է Եվրոպական Միության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ կոշտ քննադատություններ պարունակող զեկույցը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը հաջողակ նախագահ կլինի երկրի համար:
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը իր և կնոջ` Բարբարայի անունից շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություն է մաղթել:
Հայաստանում ռուսական ռազմական ավիաբազայի Ми-24П հարվածային և Ми-8МТШ ռազմատրանսպորտային ուղղաթիռների անձնակազմերը ընդհանուր թռիչքի տարեկան պլանը գերազանցել են 10 տոկոսով:
Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է տաս հազարից ավելի հայ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլիվ կենտրոնում էլեկտրական հոսանքի միջոցով մահապատժի են ենթարկել 30 խաղաղ բնակչի:
«2017 թվականը մեզ համար նշանակալի տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաեւ, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված այլեւս որեւէ խնդիր չի առաջանա»,- նշեց դեսպանը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շարունակվող և օրեցօր խորացող համաշխարհային դիմակայությունը, որն առաջին հերթին դրսևորվում է Արևմուտքի շահերի խզումով, փորձագիտական և վերլուծական հանրության, էլ չասած արդեն քաղաքական դասի շատ ներկայացուցիչների թույլ է տալիս «Սառը պատերազմի» նոր փուլը կայացած փաստ համարել:
Թրամփը շատ երկար տարիներ Հարավային Կովկասում համագործակցել է երկու ընտանիքների հետ, մեկը Սահակաշվիլին էր, որի կառավարման տարիներին Թրամփը մուտք գործեց Հարավային Կովկաս և սկսեց շատ լայն շինարարություն Վրաստանում՝ թե՛ Թբիլիսիում, թե՛ Բաթումիում։
Հյուրանոցի սպասասրահում վեր են խոյանում մարմարե սյուներ, իսկ հատակը ներդրվագված է նեֆրիտով: Պատերից կախված են չինացի արդի նկարիչների նկարներ: Հանդիսությունների համար Wanda Reign on the Bundի շենքն ունի շուրջ 720 քառակուսի մետր մակերեսով եւ ութ մետր բարձրությամբ առաստաղով պարահանդեսային սրահ: Բացի դրանից, կենվորների տրամադրության տակ են կարաոկե-բարը, չորս գիշերային ակումբները՝ պարահրապարակներով եւ սպա-կենտրոնը:
Հայ նկարչուհի Լիլիա Կարճիկյանը տարիներ առաջ նկարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը վերջինս խոստացել է կախել Նյու Յորքի իր տներից մեկի պատին:
1987 թվականին 41-ամյա Դոնալդ Թրամփը գրել է իր առաջին գիրքը՝ «Գործարքի արվեստը», որը բարձրացել է առաջին տեղը բեսթսելերների շարքում, և հաճույքով լրագրողներին է ցուցադրել Գրինվիչի իր շքեղ առանձնատունը՝ գնված 4 մլն դոլարով (ավելի ուշ նա այն վաճառեց 15 մլն եվրոյով) և իր կնոջը (ամուսնալուծվեց 4 տարի հետո):
ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի համոզմամբ՝ պետք է ինսայդեր լինել, որպեսզի տեսնել, թե ինչ գունավորումներ, ինչ դինամիկա կունենան Միացյալ Նահանգներում հետագա զարգացումները՝ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
«Թրամփի նախագահությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը շատ ավելի մեղմ կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսեյ Մալաշենկոն:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
Համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի անկումը կրում է սպեկուլյատիվ բնույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արամ Կայֆաջյանը: «Դոնալդ Թրամփի ընտրությունը որեւէ տնտեսական գործոն չի պարունակում: Այն քաղաքական գործընթաց է եւ, հետեւաբար, համաշխարհային շուկայում դոլարի տատանումները միայն սպեկուլյատիվ բնույթ են կրում եւ հիմնված են ինչ-որ մտավախությունների վրա: Այն ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց տնտեսագետը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ Պետդումայում բանկետ է կազմակերպել՝ ի պատիվ ԱՄՆ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի, որը հաղթանակել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականին։ Նման որոշում կառավարությունը կայացրել է՝ քննարկելով կադրային հարցերը։
Ռուսաստանը պատասխան միջոցառումներ կձեռնարկի ԵՄ-ի՝ Ղրիմի և Սևաստոպոլի Պետդումայի պատգամավորներին «սև ցուցակում» ներառելու որոշման դեմ, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Վատիկանը կաղոթի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը շնորհավորել են հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրել է Յունկերը Twitter-ի իր միկրոբլոգում։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բողոքի ցույցեր են ընդդեմ Դոնալդ Թրամփի։ Ցուցարարները հավաքվել են նաև Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրապետական Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նշելով, որ պատրաստ է նրա հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անգելա Մերկելը: